Հասարակություն 

Օրենքով գողերը որոշել են կոչումից զրկել Ադրբեջանի գլխավոր օրենքով գողին

analitik.am

Օրենքով գողերը որոշել են առաջիկայում հավաքվել և կոչումից զրկել Ադրբեջանի գլխավոր օրենքով գող Նադիր Սալիֆովին, ով ավելի հայտնի է Գուլի անունով: Այս մասին հայտնում է Լենտան` հղում անելով Ura.ru-ին:

Աղբյուրի փոխանցմամբ, վերոնշյալը կարող է տեղի ունենալ Գուլիի և Արման Ջումանգելդիևի ընկերության պատճառով: Վերջինիս կասկածում են Ղազաախստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ. «Արմանը ձեռք է բարձրացրել օրենքով գող Գուրամ Չիխլաձեի վրա»,-ասել է աղբյուրը:

Գուլիին կոչումից զրկելու մասով մյուս վարկածը կապ ունի Զաքարի Քալաշովի հետ: Ասում են, որ ադրբեջանցին լուրեր է տարածել, թե Շաքրո Մոլոդոյն իր համաձայնությունն է տվել Յապոնչիկին սպանելու հարցում:

Նույն շարքից