Բարի օր Հասարակություն Սպորտ 

Արթուր Վանեցյանը կշարունակի մնալ իր պաշտոնում

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Հրաժարականի դիմումն արդեն ստորագրված է ՀՀ նախագահի կողմից, Վանեցյանն այլևս ԱԱԾ տնօրեն չէ:

Իր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց հայտնել Վանեցյանի պաշտոնանկության պատճառը կամ պատճառները՝ միայն նշելով, որ դա տեղի է ունեցել իրենց հանդիպումից հետո, փոխադարձ համաձայնությամբ ու որ Վանեցյանը հիմա պետք է կենտրոնանա Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ դուրս բերելու վրա:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը հայտնեց, որ վերջինս շարունակելու է պաշտոնավարել ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնում:

Նույն շարքից