Հասարակություն 

Վանեցյանն իմ ընկերն է, Փաշինյանը` իմ քաղաքական առաջնորդը. Ալեն Սիմոնյանը` «երկու քարի արանքում»

analitik.am

Իմ կողմից գնահատական տալը սխալ է, քանի որ նախ քիչ ժամանակ է անցել, և պետք է հասկանալ, թե ինչ է կատարվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` խոսելով Արթուր Վանեցյանի հեռանալու մասին:

Սիմոնյանը հայտնեց, որ ճանապարհին է կարդացել Վանեցյանի հրաժարականն ու հրաժարականի մասին իմացել է ղեկին, երբ հետևելիս է եղել Փաշինյանի ասուլիսին:

ԱԺ փոխխոսնակը պնդում է, որ այս ընթացքում որևէ խոսակցության տեղի չի ունեցել. «Ես չեմ կարող որևէ բան ասել, չեմ էլ ուզում ասել կամ գնահատական տալ, քանի որ մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից՝ իմ երկրի ղեկավարն ու քաղաքական առաջնորդը»:

Սիմոնյանը միայն լավ աշխատանք է տեսել Վանեցյանի կողմից, չի տեսել որևէ կաշկանդվածություն:

Հարցին, թե շարունակելու է արդյո՞ք Վանեցյանը մնալ քաղաքական թիմի անդամ, ԱԺ փոխխոսնակը հայտնեց, որ ԱԱԾ տնօրենը մեծ մասով ոչ կարող է ոչ էլ պետք է լինի քաղաքական թիմի անդամ. «Ուժայինները պետք է առանձին մարմին լինեն, որպեսզի որևէ մեկի հետ կապ չունենան: Դա Վանեցյանն արել է»:

Հարցին, թե կարող է կապ ունենալ արդյո՞ք Վանեցյանի հրաժարականը Քոչարյանի վերաբերյալ վաղվա որոշման հետ, Սիմոնյանն ասաց, որ ամեն ինչի հետ կարելի է կապել, մեկն էլ կարող է ասել, որ Ամուլսարից են ուզում շեղել. «Ես չեմ կապում»:

Սիմոնյանը ոչ մի կերպ չի ցանկանում գնահատական տալ, քանի որ, բացի ամեն ինչից, այն լինելու է քաղաքական գնահատական:

Նույն շարքից