Հասարակություն 

Նախկին բանտարկյալը նկարագրել է խոշտանգումները Ռուսաստանի գաղութներում

analitik.am

Ուկրաինացի Վլադիմիր Բալուխը , որը վերջերս է ազատ արձակվել Մոսկվայի և Կիևի միջև բանտարկյալների փոխանակման շրջանակներում, պատմել է Ռուսաստանի երկու գաղութներում խոշտանգումների մասին: Նրա խոսքերը մեջբերում է «Крым. Реалии»-ն:

Ըստ Բալուխի, նրա նկատմամբ ֆիզիկական բռնությունը սկսվել է, երբ ժամանել է Տվերի №1կալանավայր, որտեղ նրան տեղափոխել են Կերչից․ «Ծեծում էին, ջուր լցնում մարմնիս վրա, հարվածում էլեկտրաշոկով, հարվածում էին մարմնիս բոլոր հատվածներին՝ կրունկներին, ոտքերին, ականջներին»,-ասել է նա:

Կտտանքները շարունակվել են Թորժկեում գտնվող թիվ №4 քրեակատարողական գաղութում, ավելացրել է նախկին բանտարկյալը․ «Նրանք մի քանիսն էին: Մոտ տասը հոգի: Նրանք ինձ ծեծում էին, երբ ես կանգնած էի դեմքով դեպի պատը: Հարվածներ էին հասցնում լյարդի, երիկամների և գլխի շրջանում»,-ասել է Բալուխը:

Ուկրաինացին նաև նշել է, որ ծեծից հետո նրան նախ ուղարկել են կարանտին, այնուհետև 15 օրով պատժախուց՝ այն պատճառով, որ նա չի բարևել ադմինիստրացիայի աշխատակցին:

Բալուխը կարծում է, որ ուղղիչ հիմնարկի անձնակազմի նպատակն է նվաստացնել, հոգեբանորեն կոտրել մարդուն և ստիպել նրան զգալ, որ ինքն ամբողջովին նրանց ձեռքերում է և որևէ բան չի կարող անել:

Նույն շարքից