Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Իմ քայլը խմբակցությունը որոշեց գործընթաց սկսել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ. Լիլիթ Մակունց

analitik.am

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր քննարկել է երկու հարց՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ առաջարկը և ԱԺ նախագահի այսօրվա հայտարարությունը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով խմբակցության այսօրվա նիստը։

Առաջինի մասով «Իմ քայլը» որոշել է, որ տարածքային կառավարման հանձնաժողովի «Իմ քայլի» պատգամավորները կքննարկեն տեքստը, կհստակեցնեն այն, ինչից հետո «Իմ քայլը» կմիանա հանձնաժողով ստեղծելու առաջարկին:

Երկրորդ հարցի մասով խմբակցությունը որոշել է ՍԴ դատավորներից մեկի նկատմամբ սկսել գործընթաց՝ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Խոսքը Հրայր Թովմասյանի մասին է:

Նույն շարքից