Միջազգային Քաղաքականություն 

Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել երեք անձի

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել թմրանյութերի ապօրինի շրջանառության և բռնի հանցագործությունների համար դատապարտված երեք անձանց: Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում՝ այսօր սեպտեմբերի 16-ին, հայտնում է Լենտան։

Ընդունված որոշումները կայացվել են մարդասիրության հիման վրա, ասված է փաստաթղթում:

Ներում ստացածներից մեկը՝ Նատալյա Սապոցկայան ունի հինգ, այդ թվում՝ չորս անչափահաս երեխա: Մեկ այլ կին մեղավոր է ճանաչվել ամուսնուն սպանելու մեջ: Մյուսը՝ 81-ամյա Ալեքսեյ Դավիդովն է, որը նախկինում փոխհատուցել է այն մարդուն, ում վրա դանակով հարձակվել էր, այնուհետև զղջացել իր արարքի համար:

Նույն շարքից