Բիզնես Հասարակություն 

Գրասենյակների ամենալավ և ամենավատ հատվածները` աշխատողների համար.

analitik.am

Բրիտանացի գիտնականները մատնանշել են գրասենյակների այն հատվածը, որն ամենից արդյունավետն է աշխատանքի համար։


Ինչպես փոխանցում է Rosbalt-ը՝ ամենաբարենպաստը լուսամուտի մոտ գտնվող հատվածն է, քանի որ արևի ճառագայթները բարենպաստ ազդեցություն ունեն սերոտոնինի` ուղեղի «երջանկության հորմոնի» արտադրության վրա: Արևի ճառագայթներն ամենից պակասող բանն են գրասենյակում աշխատող մարդու համար: Դրանք նպաստում են նաև էնդորֆինի արտադրությանը:


 Հետազոտությունն անց են կացրել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Նրանք, մասնավորապես, պարզել են, որ պատուհանի մոտի հատվածը գրասենյակում ամենալավն է աշխատանքի բարձր արտադրողականության և լավ տրամադրության առումով:


Նշվել է նաև վատագույն մասը. դա գրասենյակի միջնամասն է: Այնտեղ աշխատղ մարդիկ ամենավատ տրամադրությունն են ունենում:

Նույն շարքից