Հասարակություն Ռազմական 

Ադրբեջանի բանակը հերթական խոշոր զորավարժությունն է անցկացնում. Razm.info

analitik.am

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ ներգրավվել է շուրջ 10 հազար անձնակազմ, 100-ից ավել զրահատախնիկա, 120 միավոր հրթիռահրետանային միջոց, շուրջ 20 միավոր ուղղաթիռ և ինքնաթիռ, տարբեր ԱԹՍ-ներ: Վարժանքները տևելու են մինչև սեպտեմբերի 20-ը:

Razm.info-ի փոխանցմամբ՝ վարժանքների առաջին օրը տարբեր ստորաբաժանումներ դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից և տարվել օպերատիվ շրջաններ՝ այս դեպքում զորավարժության անցկացման վայրեր:

Դատելով Ադրբեջանի ՊՆ հրապարակած կադրերից՝ հրթիռահրետանային միջոցներից ներգրավվել են «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգեր, ԲՄ-21 «Գռադ», «Սմերչ», 306մմ տրամաչափի իսրայելական LYNX EXTRA ՀԿՌՀ-ներ, զրահատեխնիկայից՝ Տ-90 և Տ-72 տանկեր, ավիացիոն միջոցներից՝ Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ, Մի-24, Մի-35 հարվածային, և Մի-8/17 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ:

Նույն շարքից