Հասարակություն Միջազգային 

Ուկրաինան վերանվանել է շուրջ 1000 քաղաք

analitik.am

Ուկրաինայում դեկոմունիզացիայի մասին օրենքի շրջանակներում վերանվանել է 989 քաղաք և 52 հազար փողոց, հաղորդում է ria.ru-ն։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային հիշատակի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Վյատրովիչը:

Նրա խոսքով՝ դեկոմունիզացիայի վերաբերյալ բարեփոխումների շրջանակում տեղի է ունեցել երկրի խոշորագույն հանրային քննարկումը։

Վյատրովիչի տվյալներով՝ հանրային քննարկման արդյունքում փոխվել են 26 շրջանների, 52 հազար փողոցների, ինչպես նաև պուրակների, լեռների և գետերի անունները:

Նույն շարքից