Հասարակություն 

Հովիվներն իրենց ոչխարների հետ եկել են Բեռլին՝ ցույցի

analitik.am

Գերմանացի հովիվներն իրենց ոչխարներին բերել են Բեռլինի կենտրոն՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և հարգանք իրենց աշխատանքի նկատմամբ:

Ցուցարարները ցանկանում են պետության աջակցությունը ստանալ, ինչպես նաև բարձրացնել ոչխարաբուծությունից ստացվող արտադրանքի գները՝ իրենց կենսապայմանները լավացնելու համար:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ ոչխարաբուծությունը կարևոր նշանակություն ունի լանդշաֆտի պահպանման համար: Ոչխարներն օգնում են պահպանել Գերմանիայում 430 հազար հեկտար հող: Ոչխարները թույլ չեն տալիս ֆլորայի և ֆաունայի որոշ տեսակների վերացումը՝ պաշտպանելով առափնյա հատվածները հեղեղներից։

Նույն շարքից