Միջազգային Քաղաքականություն 

Բորիս Ջոնսոնը «փախել է» մամուլի ասուլիսից

analitik.am

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չի ներկայացել Լյուքսեմբուրգում նախատեսված մամուլի ասուլիսին, որպեսզի խուսափի ցուցարարներից, հաղորդում է Guardian պարբերականը:

Ջոնսոնը Լյուքսեմբուրգում Brexit-ի հարցով հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: Բրիտանիայի վարչապետին դիմավորել էին բազմամարդ ցույցով:

Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիեր Բեթելը մենակ է ներկայացել մամուլի ասուլիսին: Բեթելը, Ջոնսոնի համար նախատեսված դատարկ ամբիոնը մատնանշելով, ասել է.

«Նրա ձեռքերում է Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ապագան»:

Նույն շարքից