Հասարակություն Միջազգային Տնտեսություն 

Ռուսական ամենահարուստ ընկերությունների թվում 4-ը «հայկական» են

analitik.am

Forbes-ը հրապարակել է ամենամեծ եկամուտն ունեցող ռուսական 200 մասնավոր ընկերությունների վարկանիշը, որում մի քանիսի սեփականատերերը հայազգի գործարարներ են:

Վարկանիշի 57-րդ տեղում 172 միլիարդ ռուբլի եկամուտով Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն է:

80-րդ տեղում «РЕСО-Гарантия»  ընկերությունն է՝ 122.3 միլիարդ ռուբլի եկամտով: Այս ընկերությունը պատկանում է  Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին:

Վարկանիշի 134-րդ տեղում «Авилон» ընկերությունն է, որի համասեփականատերերից է Կամո Ավագումյանը: Ընկերության եկամուտը գնահատվել է 78.1 միլիարդ ռուբլի:

«Метафракс» ընկերությունը, որի տնօրենների խորհրդի նախագահը Արմեն Գարսլյանն է, ունի 56.6 միլիարդ ռուբլի եկամուտ և զբաղեցնում է վարկանշային աղյուսակի 168-րդ տեղը:

Աղյուսակի առաջին հորիզոնականում «Лукойл» ընկերությունն է, որի եկամուտн անցած տարի կազմել է 8.036 տրիլիոն ռուբլի:

Նույն շարքից