Իրավական Հասարակություն Տեսանյութեր 

Օտարերկրացիները կեղծ թղթադրամ պատրաստելու պատրվակով մեկ միլիոն դոլար էին պահանջել․ ՀՀ ոստիկանություն/տեսանյութ/

analitik.am

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 5-ին Պանամայի քաղաքացի ներկայացած ոմն Ջոնսոն ու նրա եղբայրը Երևանի հյուրանոցներից մեկում իր ներկայությամբ պատրաստել են 3 հատ 100 դոլարանոց թղթադրամ։ Դրանցից մեկն իրեն էին տվել ու վստահեցրել, որ իրական թղթադրամի նման կարող է իրացնել։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ճշտվել է քաղաքացու նշած անձանց ինքնությունը՝ 34 և 37-ամյա օտարերկրյա քաղաքացիներ էին։ Պարզվել է, որ օտարերկրացիները կեղծ թղթադրամներ պատրաստելու պատրվակով ոստիկանություն դիմած անձից պահանջել էին 1 միլիոն դոլար։

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15։45-ին, նրանք հայտնաբերվել են մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում և իրենց վարած «Հունդայի Էլանտրա» ավտոմեքենայով հանդերձ բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։
Կատարվում է նախաքննություն։

Նույն շարքից