Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը կշտամբել է Արարատ Միրզոյանին՝ մեջքից հարվածելու համար․168.am

analitik.am

168.am-ը գրում է.

«Ամուլսարի շահագործման շուրջ խճճված  պատմությունը  տհաճ շերտեր է բացել վարչապետի առաջ: Մինչ տարատեսակ հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհավաքեր թիմին՝ իշխանության դիրքորոշումը  հայտնելու համար, պարզվում է՝  խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն արդեն իսկ  հանդիպած է եղել  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության սորոսական թևին և առանց վարանելու հայտնել, որ ինքն անձամբ դեմ է հանքի շահագործման գաղափարին:

Եվ ուշագրավ է այն, որ խորհրդարանի խոսնակի դիրքորոշման մասին Փաշինյանը տեղեկացված չի եղել ժամանակին, նրան այդ մասին հայտնել է պատգամավորներից մեկը, և  այն ժամանակ, երբ Ծաղկաձորում «Իմ քայլ»-ականների հետ  հանգստի ռեժիմով Փաշինյանը քաղխորհրդի նիստ էր հրավիրել:

Մամուլում արտահոսք եղավ, որ հավաքին  Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի շահագործման արգելքի կողմնակիցներին հորդորել է հրաժարվել թիմի ներսում նոր խմբակցություն ձևավորելու գաղափարից, մանևրելու որոշ ելքեր է հուշել թիմակիցներին, որպեսզի տեսակետ արտահայտեն հարցազրույցների ժամանակ և թույլ չտան, որպեսզի քաղաքական հակառակորդ թիմում  չարախնդան իշխանական թևի պառակտումների համար»:

Ավելին՝ 168.am

Նույն շարքից