Հասարակություն Պատահարներ 

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վարորդներից մեկը ոստիկանության փոխգնդապետ է. 6 վիրավորներից մեկը ոստիկանության մայոր է

analitik.am

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոնց տեղափախված վիրավորների, ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:

Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 42-ամյա Գոռ Էպրիկյանը, Lada Priora-ն վարել է Երևանի բնակիչ, 41-ամյա Վաղարշակ Կարապետյանը, իսկ Opel-ը վարել է Երևանի բնակիչ, 20-ամյա Յուրա Խաչատրյանը:

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Յու. Խաչատրյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Ալիփյանը, 21-ամյա Արման Անանյանը, 20-ամյա Ամասյա Ալավերդյանը. և Գ. Էպրիկյանի ուղևորներ, Երևանի բնակիչ, 28-ամյա Սիլվա Մինասյանը և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող, 38-ամյա Ահմադ Իմարանը:

Նշված անձինք բոլորը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Էպրիկյանը աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շնավարժության բաժնի պետ, կոչումով՝ ոստիկանության փոխգնդապետ է, իսկ վիրավորներից Ս. Մինասյանը աշխատում է ոստիկանության ԿՔՎ ռեսուրսների կառավարման բաժանմունքի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, կոչումով՝ ոստիկանության մայոր է:

Իսկ վարորդ Վ. Կարապետյանը աշխատում է «Էյիջ» ՍՊԸ-ում՝ որպես փականագործ:

Նույն շարքից