Հասարակություն 

Վանեցյանը՝ դավաճան-հակահեղափոխակա՞ն․քաղաքագետ

analitik.am

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարպետյանը մեկնաբանելով ՀՀ ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանի հրաժարականը և դրան կից հայտարարությունը, պատասխանել է."Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից "թյուրիմացաբար" խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում"...

Պարոն Կարապետյանն, ով ի պաշտոնե բարձրաձայնում է իր վերադասի՝ վարչապետ Փաշինյանի կարծիքը, ԱԱԾ արդեն նախկին պետին՝ Արթուր Վանեցյանին բացահայտ մեղադրում է , իրենց բնութագրմամբ, դավաճան-հակահեղափոխականների հետ համագործակցելու մեջ...Այլ կերպ չի կարելի մեկնաբանել պարոն Կարապետյանի այս հայտարարությունը...
Հուսաք, պարոն Փաշինյանն այդ ամենի վերաբերյալ ապացույցներ կներկայացնի...Շատ վատ կլինի, եթե պարոն Կարապետյանի հայտարարությունն ընդամենը ինքնապաշտպանական բանսարկություն լինի, քանի որ պարոն Վանեցյանը "շարքային" պաշտոնյա չէր ՀՀ կառավարությունում և նրան վերաբերող ամեն մի տեղեկություն կապ ունի նաև մեր երկրի անվտանգության հետ...

Հավելեմ, որ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին հայտարարությունից հետո աննկարագրելի էքստազի մեջ են հայտնվել պարոն Փաշինյանի թիմի, այսպես կոչված "սորոսական" թևի ներկայացուցիչները, ովքեր ԱԱԾ տնօրենին հեգնելուց և վիրավորանքներ շռայլելուց բացի նրան մեղադրում են ռուսական "ГРУ"-ի, "ՊԱԿ"-ի և, ընդհանրապես, Պուտինի գործակալը լինելու մեջ...
Հ.Գ.Որքան հասկանում եմ, Փաշինյանի թիմում լուրջ խմորումներ են տեղի ունենում և սեփական շահերը պետականից վեր դասող ՀՀ վարչապետը գերադասում է այդ ամբողջ կեղտը "լվանալ" հասարակության աչքի առաջ՝ սրելով երկրի ներքաղաքական վիճակը, ինչպես նաև վնասելով մեր արտաքին վարկանիշին, քանի որ դրսում այն ինչ տեղի է ունենում հայաստանյան իշխանությունների վերնախավում ոչ թե բնութագրվում է որպես, ինչպես Փաշինյանն է ասում, "ներիշխանական կամ ներթիմային ժողովրդավարություն", այլ, կներեք արտահայտությանս համար, ներիշխանական բարդակ...
Իրոք, կա՛նգ առեք, քանի ուշ չէ...»,- գրում է Համբարյանը։

Նույն շարքից