Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Բրիտանիայի վարչապետը փախուստի է դիմել /տեսանյութ/

analitik.am

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը լքել է Լյուքսեմբուրգի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսը՝ վախենալով բողոքի ակցիա անող քաղաքացիներից: Տեսանյութը հրապարակել է Bloomberg Politics-ը:

Բրիտանացին կոլեգայի հետ պետք է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես գար: Նրանց դիմավորել են մեծ թվով հավաքված մարդիկ, ովքեր վանկարկել են «Ամոթ, ամոթ»: Ջոնսոնը դրանից հետո հրաժարվել է մոտենալ ամբիոնին և անվտանգության աշխատակիցների հետ հեռացել է դեպի ավտոմեքենան:

Լյուքսեմբուրգի վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ:

Նույն շարքից