Հայաստան Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանի մայրը կազատվի պաշտոնից. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում աշխատանքից կազատվի ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մայրը` Մարգարիտա Ազարյանը, ով այս պահին զբաղեցնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնականի պաշտոնը:

Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ եղել է նախագահականի նամակների բաժնի պետը՝ 1998-2002, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետը` 2011-2018, իսկ 2018թ. հունիսի 27-ին նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի և կադրերի կառավարման վարչության պետ և ազատվել էր 2019թ. ապրիլի 2-ին՝ վարչապետի հանձնարարականը պատշաճ չկատարելու պատճառով»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նույն շարքից