Բարի օր Հասարակություն 

Արթուր Վանեցյանը դեռ ԱԱԾ տնօրեն է

analitik.am

Երեկ` սեպտեմբերի 16-ին, ՀՀ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Նրա դիմումն արդեն ստորագրվել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Այսինքն, ԱԱԾ-ն հիմա տնօրեն չունի, կամ գոնե Վանեցյանը հաստատ տնօրեն չէ:

Սակայն, ինչպես երևում է, ծառայության մամուլի ծառայությունը դեռ չի համակերպվել Վանեցյանի «կորստի» հետ: Բանն այն է, որ ԱԱԾ պաշտոնական կայքում Վանեցյանը դեռ ծառայության տնօրենն է:

Պաշտոնական կայքէջն օպերատիվ չի աշխատում:

Նույն շարքից