Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն քնել է Վերին ռադայի նիստի ժամանակ: Տեսանյութը տեղադրել է նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է Լենտան։
Կադրերում երևում է, թե ինչպես է նիստի ժամանակ Ուկրաինայի նախկին առաջնորդը նստած փակ աչքերով: Ինչ-որ պահի քաղաքական գործիչը բացում է աչքերը, բայց հետո նրա կոպերը նորից փակվում են․ «Պետյան հոգնել է, քանի որ գիշեր ու ցերեկ մտածում է, թե ինչպես կանգնեցնել ագրեսորին»,-գրել է Օնիշչենկոն։