Հասարակություն Միջազգային 

Չորս երկիր մնացել է առանց էլեկտրականության

analitik.am

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Կենտրոնական Ամերիկայի չորս երկիր մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը :

Հստակեցվում է, որ Կենտրոնական Ամերիկայի էլեկտրաէներգիայի ինտեգրման համակարգում տեղի ունեցած վթարի պատճառով Հոնդուրասը, Գվատեմալան, Նիկարագուան և Սալվադորն ամբողջովին կամ մասնակիորեն մնացել է առանց էլեկտրականության: Վթարը տեղի է ունեցել Նիկարագուայում:

Այժմ տարածաշրջանում էլեկտրաէներգիան մատակարարվում է գրեթե ամբողջությամբ:

Նույն շարքից