Հասարակություն Միջազգային 

Ռուս նախկին պաշտոնյան մեղադրվում է շների վրա կրակելու մեջ

analitik.am

Պերմի տարածքի արդյունաբերության, ձեռներեցության և առևտրի նախկին փոխնախարար Վիկտոր Ուսենկոն գնդակահարել է չորս շների: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Վկոնտակտե սոցցանցին, որտեղ էլ շների տերը պատմել է միջադեպի մասին։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել շրջանի որսորդական տեսուչ Վիկտոր Կոզլովի ներկայությամբ: Ըստ գրառման հեղինակի, Ուսենկոն բացատրել է իր գործողությունները՝ ասելով, որ «շների ձայնը խանգարում է որս անելիս»:

Տարածաշրջանի բնության նախարարությունում խոստացել են ուսումնասիրություն անցկացնել դեպքի փաստի կապակցությամբ․ «Սա մարդկային դաժանության վառ օրինակ է: Մենք նրան չենք թողնի առանց պատշաճ ուշադրության»,-ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել են գործակալությունից:

Նույն շարքից