Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն առաջարկել է Սաուդյան Արաբիային գնել С-400

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Սաուդյան Արաբիային Ռուսաստանից գնել С-400 զենիթահրթիռային համակարգեր: Նա այդ մասին հայտարարել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո, հայտնում է РИА Новости-ն:

Ըստ նրա, Ռուսաստանի ՀՕՊ համակարգերն ի վիճակի են հուսալիորեն պաշտպանել ցանկացած ենթակառուցվածքային օբյեկտներ, և ամեն ինչ կախված է Էր-Ռիյադից:

Ի պատասխան Ռոհանիի պարզաբանող հարցին, թե որն է ավելի լավը՝ «S-300»-ը, թե «S-400», Պուտինն ասել է, որ ընտրությունը կախված է հենց Սաուդյան Արաբիայից:

Նույն շարքից