Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը հրաժարվել է մեկնել Կիմ Չեն Ընի մոտ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է առաջիկայում մեկնել Հյուսիսային Կորեա և բանակցություններ վարել Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Ամենայն հավանականությամբ` ոչ: Ես չեմ կարծում, թե նա պատրաստ է, որ մենք պատրաստ ենք»,-ասել է ԱՄՆ նախագահը` պատասխանելով հարցին` պատրաստ է արդյո՞ք ընդունել Կիմ Չեն Ընի հրավերը:

Միևնույն ժամանակ Թրամփը չի բացառել, որ ավելի ուշ հանդիպում հնարավոր է` ԱՄՆ-ում:

Կիմ Չեն Ընը Թրամփին Հյուսիսային Կորեա էր հրավիրել սեպտեմբերի 16-ին:

Նույն շարքից