Քաղաքականություն 

Փաշինյան-Վանեցյան ապահարզանը շատ նման է Թրամփ-Քոմի ապահարզանին. Քաղաքագետ

analitik.am

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր էջում գրում է.

«Փաշինյան - Վանեցյան ապահարզանը շատ նման է Թրամփ - Քոմի (Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի նախկին ղեկավար) ապահարզանին, որ հաջորդեց կարճ սիրախաղին, բայց ավարտվեց խոր և փոխադարձաբար ավերիչ թշնամանքով:

Ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր աճեցրած հետախույզ-աստղը բաժանվում են որպես անհաշտ հակառակորդներ: Դա նոր իրավիճակ է ստեղծելու ներքաղաքական դաշտում, որտեղ նոր ազդեցիկ դիրքեր է ստանալու ԱԱԾ նոր տնօրենը:

Ամեն դեպքում՝ զոհաբերելով իր երբեմնի դաշնակիցներին և նորանոր հզոր թշնամիներ ստեղծելով իր համար՝ Փաշինյանն ավելի է մոտեցնում սեփական քաղաքական կարիերայի ավարտը»:

Նույն շարքից