Միջազգային Քաղաքականություն 

Մինչև վերջերս միայն քարերի հետևում Կալաշնիկովի ինքնաձիգ լիցքավորելու հմտություն ունեցող հութիները սպառնում են ստեղծել համաշխարհային տնտեսական ճգնաժամ

analitik.am

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր էջում գրում է.

«Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ Իրանը հստակորեն ահազանգում էր, որ իրանական նավթի արտահանման նկատմամբ պատժամիջոցներին ի պատասխան, Թեհրանն ունակ է այնպես անելու, որ Պարսից ծոցի տարածաշրջանից ընդհանրապես նավթ չարտահանվի, շատերը թերահավատորեն էին վերաբերում այս հայտարարություններին։

Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբեերական հզորությունների վրա վերջին բարձր ռազմատեխնոլոգիական հարձակումներն առնվազն կիսով չափ կաթվածահար արեցին սաուդական նավթի արդյունահանումը, ինչը համաշխարհային շուկաներում ստեղծեց մասնակի խուճապ, նավթի գները բարձրացան 10%-ով, իսկ ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, որ պատաստ է անհրաժեշտության դեպքում բացել այդ երկրի նավթի ռազմավարական պաշարները։

Պատկերացնո՞ւմ եք, հարձակման պատասխանատվությունը ստանձնած իրանական աջակցություն վայելող եմենյան հութիները, որոնք մինչև վերջերս, պատկերավոր ասած, միայն քարերի հետևում Կալաշնիկովի ինքնաձիգ լիցքավորելու հմտություն ունեին, ազդում են աշխարհի թիվ մեկ գերտերության նավթի ռազմավարական պաշարների ճակատագրի վրա և սպառնում ստեղծել համաշխարհային տնտեսական ճգնաժամ, իսկ իրանական հինավուրց կայսրությունը հանգիստ սպասում է չինական 280 միլիարդ դոլարի ներդրմանը, որը թռիչքաձև զարգացնելու է այս երկրի նավթագազային ոլորտը։

#մերբարեկամԻրանը
#ճանաչիրհարևանիդ»:

 

Նույն շարքից