Միջազգային Քաղաքականություն 

ԻՊ-ի առաջնորդը հայտնել է ապագա ծրագրերի մասին

analitik.am

«ԻՊ» ահաբեկչական խմբավորման (որն արգելված է Ռուսաստանում), ինքնահռչակ «խալիֆ» Աբու Բաքր ալ-Բաղդադին տեսանյութ է հրապարակել, որում պատմում է իր կազմակերպության ապագա մտադրությունների մասին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Reuters»-ին։

«Աշխատանքը գնում է տարբեր կողմերով՝ ամեն օր»,-ասել է Ալ-Բաղդադին՝ նշելով տարբեր շրջաններ, մասնավորապես՝ Մալի և Լևանտ, սակայն ամսաթվերի մասին ոչինչ չի ասել։

Սա ահաբեկիչների առաջնորդի առաջին հրապարակային հայտարարությունն է: Դրանից առաջ նա ելույթ չի ունեցել ավելի քան հինգ տարի: Միայն ապրիլի 29-ին համացանցում հայտնվեց տեսանյութ՝ նրա մասնակցությամբ:

Նույն շարքից