Քաղաքականություն 

ԲՀԿ-ականներն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին

analitik.am

Քաղաքական կամ այլ գնահատական տալու համար պետք է հարցերը բացվեն: Հայտարարություններ են հնչել, առայժմ դրանք բացված չեն: Դրա համար մի քիչ դժվար է գնահատական տալ: Տեղեկությունները սակավ են, լիարժեք չեն: Պարզ է, որ մենք կարող ենք ենթատեքստեր փնտրել կամ որոշակի եզրակացություններ անել: Սակայն մի քիչ դժվար է գնահատական տալ, դա կարելի կլինի անել հստակությունից հետո: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ խոսելով Արթուր Վանեցյանի հրաժարականի, վերջինիս հայտարարության և վարչապետի խոսնակի արձագանքի մասին:

ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը համաձայնվեց, որ բարդ է գնահատականներ տալ, քանի որ ինֆորմացիա չունեն, թե ինչ է տեղի ունեցել. «Իհարկե հնչում են ակնկարկներ, սակայն դրանց վրա քաղաքական դատողություններ անելը լավագույն ճանապարհը չէ: Ինձ այս գործընթացում ավելի զարմանալի է հասարակության մեջ առճակատումը: Մինչև երեկ ԱԱԾ տնօրենը, ով հակահեղափոխական ժամանակների ամենաազդեցիկ դեմքերից էր համարվում, նրան գովեստի խոսքեր էին ձոնում, երեկվանից դարձել է ամենաբուռն քննադատությունների թիրախը: Կարծում եմ, որ առաջիկայում այս գոծընթացի վրա լույս կսփռվի, Վանեցյանը կխոսի, թե ինչ է նկատի ունեցել: Գնդակն իշխանության դաշտում է, նրանք պետք է լույս սփռեն գործընթացի վրա»:

Նույն շարքից