Հայաստան Քաղաքականություն 

Հայտնի է, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնելու ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն ԱՄՆ գործուղելու մասին որոշում է ստորագրել.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2019 թվականի սեպտեմբերի 21-26-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ (սեպտեմբերի 21-23-ը՝ Լոս Անջելես, իսկ սեպտեմբերի 23-26-ը՝ Նյու Յորք) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Լոս Անջելես մեկնող կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանին և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին, իսկ Նյու Յորք մեկնող պատվիրակության կազմում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանին և ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես և Նյու Յորք) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ այցի ծրագրով նախատեսված օդանավակայաններում սպասարկման վճարները, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Զարեհ Սինանյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Վահե Հակոբյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վերգինե Ասլանյանինը, Արև Հակոբյանինը (բացառությամբ՝ սեպտեմբերի 24-25-ի գիշերավարձի), Վահան Բայբուրդյանինը (բացառությամբ՝ սեպտեմբերի 24-25-ի գիշերավարձի), Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Տիգրան Խաչատրյանինը և Հակոբ Արշակյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գևորգ Մովսեսյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Արթուր Գասպարյանինը, Ռուբեն Բաբայանինը, Աշոտ Սարգսյանինը, Արտակ Հակոբյանինը և Գոռ Թումասյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ Մերի Մարտիրոսյանի, Մկրտիչ Կարապետյանի և Վահագն Հակոբյանի ճանապարհածախսը, գիշերավարձը և մուտքի արտոնագրի վճարը, իսկ Գոհար Հայրապետյանի, Վազգեն Համբարձումյանի և Վլադիմիր Մովսեսյանի մուտքի արտոնագրի վճարը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ՝

1) Կառլեն Ասլանյանի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գործուղման հետ կապված այլ ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին.

2) Հայկակ Արշամյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Գյումրի- Լոս Անջելես, սեպտեմբերի 23-ին՝ Լոս ԱնջելեսՍան ԽոսեՆյու Յորք, իսկ սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորք-Երևան երթուղով:

7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

Հավելված

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից