Քաղաքականություն 

Դա բերելու է դատական համակարգի կործանման. ԲՀԿ-ական պատգամավորը զգուշացնում է

analitik.am

Հայաստանում դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը՝ հավելելով, որ պետք է ամեն ինչ լինի օրենքի սահմաններում:

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր հերթին հայտարարեց, որ ուղղակի քար կգցվի իրավական պետություն գաղափարի վրա, եթե ամեն իշխանություն ուզենա իր դատարանը բերի. «Այսօր պետական ծառայության ոլորտում գոնե առնվազն 80 տոկոսը նախկին իշխանությունների օրոք են նշանակվել: Եթե մենք առաջնորդվենք նրանով, որ նախկինների օրոք նշանակվածները վստահություն չեն ներշնչում, հատկապես դատական համակարգը դրանից արագ կործանել հնարավոր չէ: Դրա համար պետք է քայլեր ձեռնարկել կոնկրետ կարգազանց դատավորների նկատմամբ: Եթե մենք պատերազմ հայտարարենք ամբողջ դատական համակարգին, 250 դատավոր դուրս գա, ովքեր են իրականացնելու արդարադատությունը»:

Պետրոսյանի խոսքերով, եթե դատական համակարգի ձևավորումը կապվի իշխանության փոփոխության հետ, մենք կգնդակահարենք անկախ դատական համակարգի սկզբունքը. «Այսպես ամեն նոր իշխանություն կցանկանա ունենալ իր դատարանը»:

Նույն շարքից