Քաղաքականություն 

Ինչի՞ց է զարմացել և ումի՞ց է բողոքում սպան, անհասկանալի է․ Արամ Սարգսյանը՝ Արթուր Վանեցյանի մասին

analitik.am

«Հեղափոխությունները տեղի են ունենում նախկիններին մերժելու, պատժելու, գողացածը հետ բերելու խոստումով։ Այդ դեպքում են մարդիկ փողոց դուրս գալիս և հաղթանակից հետո էլ պահանջում հաղթողից իրականացնել խոստումը։

Մեզանում տեղի ունեցածը բացառություն չէ, և գործող իշխանությունը փորձում է իր տված խոստումը հնարավորինս կատարել՝ նախկիններին պատժել և գողացածը հետ բերել։

Արթուր Վանեցյանը այս ամենը իմանալով և գիտակցելով է ստանձնել ԱԱԾ պետի պատասխանատու պաշտոնը և հաճույքով մաս է կազմել իշխանությանը։ Հակառակ մոտեցումը ուղղակի ծիծաղելի կլիներ, ու թե հիմա ինչի՞ց է զարմացել և ումի՞ց է բողոքում սպան, անհասկանալի է։

Գործող իշխանությունը ունի դատական համակարգի, Սահմանադրական դատարանի և, այո, նաև նախկին հանցագործությունները բացահայտելու և պատժելու պարտավորություն։

Իշխանությանը մաս կազմող անհատները կամ պետք է պատվով և իրենց գիտելիքները ներդնելով ու արհեստավարժ իրանացնեն այս գործը, կամ՝ հրաժարական տան և հեռանան:

Եվ ցանկալի է, որ դա անեն առանց պաթոսի ու բայղուշության»։

Արամ Սարգսյան

Նույն շարքից