Քաղաքականություն 

Մեզ որևէ մեկը չի դիմել Հրայր Թովմասյանի հարցով. Էդմոն Մարուքյան

analitik.am

Մեզ որևէ մեկը չի դիմել այդ հարցով: Քիչ առաջ փորձում էի հասկանալ, թե ինչ հիմքերով են նախաձեռնությունը սկսել: Դեռ չեմ հասկացել դա: Երբ թուղթը լինի, կմեկնաբանենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «ԼՀ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով երեկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարության մասին, որ խմբակցությունը գործընթաց է սկսում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար:

Մարուքյանի խոսքերով, ցանկացած խմբակցություն նման իրավունք ունի. «Երբ կնախաձեռնի, կքննարկենք, մեր մոտեցումներով հանդես կգանք: Միայն կարող եմ ասել, որ որևէ կերպ կաշկանդված չենք»:

Մարուքյանը նաև հիշեցրեց, որ «ԵԼՔ» խմբակցությունը դեռ այն ժամանակ դեմ է քվերակել Թովմասյանին. «Կարևոր հարց կա` որքանով է գործընթացը սահմանադրական ու ժողովրդավարական: Եթե այն կհամապատասխանի նորմերին և մեզ կհամոզի, որևէ խնդիր չեմ տեսնում: Իսկ հիմա չեմ ուզում ձուկը ջրում խոսել: Թող հիմքերը ներկայացնեն»:

Նույն շարքից