Գլխավոր Իրավական 

Դատարանն ազատ չարձակեց Ռոբերտ Քոչարյանին

analitik.am

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշեց չբավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և ազատ չարձակել Քոչարյանին:

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի պաշտպանական կողմը պահանջում էր վերացնել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը` հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը:

Նշենք, որ նիստերի դահլիճում նախ ծափահարեցին Քոչարյանի կողմնակիցները` սխալ հասկանալով դատարանի որոշումը, ապա սկսեց ծափահարել մյուս կողմը:

Նույն շարքից