Միջազգային Քաղաքականություն 

Դուք ժամանակին թշնամիներ եք եղել․ Պուտինը Ղուրանից մեջբերում է արել

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեջբերել է Ղուրանը՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայում նավթի գործարանների վրա հարձակման մասին հարցին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Գտնվելով Թուրքիայում չեմ կարող չհիշել սուրբ Ղուրանից այն տողը, որն ասում է.«Հիշեք Ալլահի ողորմությունը: Դուք ժամանակին թշնամիներ եք եղել, Ալլահը հաշտեցրեց ձեր սրտերը և ձեզ եղբայրներ դարձրեց»: Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք պետք է դրանից բխենք»,-ասել է նա Թուրքիայի նախագահ Էրդողանի և Իրանի նախագահ Ռոհանիի հետ հանդիպմանը:

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ գագաթնաժողովում չի քննարկվել Սաուդյան Արաբիայի վրա դրոններով հարձակումը, բայց հայտնի է Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում: Ըստ նրա, այս ճգնաժամի լուծման լավագույն միջոցը համաձայնությունն է այս հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի միջև:

Նույն շարքից