Հասարակություն 

Լևոն Քոչարյանը` Արթուր Վանեցյանի հեռանալու մասին

analitik.am

ՀՔԾ պետը մեկ տարի առաջ իր վերսիան հայտնեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զինծառայող Տիգրան Աբգարյանի սպանության վերաբերյալ, դրանից մեկ տարի է անցել, սակայն որևէ զարգացում այդ մասով չկա: Ուղղակի նրանք այդ պահին հայտարարություն արեցին թեման շեղելու համար, դա որևէ հիմնավորում չունեցավ: Ես էլ իմ վերսիան եմ ներկայացրել: Բնականաբար ապացույցներ չունեմ: Բայց իմ կարծիքով իմ վերսիան ավելի իրական է, քան` նրանց ասածը` հաշվի առնելով այն, որ ամեն ինչ իրենց ձեռքում է, բայց որևէ բան չկարողացան անել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լևոն Քոչարյանը, ով օրեր առաջ ֆեյսբուքյան գրառում էր արել` ներկայացնելով Աբգարյանի սպանության վերաբերյալ իր վերսիան:

Խոսելով Արթուր Վանեցյանի հեռանալու մասին` Լևոն Քոչարյանը չբացառեց, որ դա կարող է կապ ունենալ Մարտի 1-ի հետ. «Ինձ թվում է, որ պարոն Վանեցյանը հստակ ասաց այն պատճառները, ինչի պատճառով հրաժարական տվեց: Հնարավոր է, բայց չգիտեմ»:

Նույն շարքից