Հասարակություն 

Եթե փախնող լինեի, հիմա ադրբեջանցիները Ստեփանակերտում թեյ խմելիս կլինեին․ Ռոբերտ Քոչարյանը` դատարանում

analitik.am

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը: Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու մասին՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը:

Իր խոսքում երկրորդ նախագահը հայտարարեց, որ դատախազության աշխատակիցների համար երևի թե դժվար է հասկանալ, որ ինքն այն տեսակի մարդ չէ, որ կարող է ինչ-որ բանից փախնել. «Հասկանում եմ, որ նրանց ու շատերի համար դա անհասկանալի է: Եթե փախնելու լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելիս կլինեին: Ինձ համար նույնիսկ վիրավորական է այդ մասին խոսել, սակայն ստիպված եմ խոսել: Մարդու կենսագրությունը շատ ավելի լավ է խոսում մարդու մասին, քան խոսքերը»:

Նույն շարքից