Հասարակություն 

Ուզում եմ մի կարևոր բան ասել. Վանեցյանն առաջին անգամ խոսել է հրաժարականից հետո

analitik.am

Այս պահին չեմ մեկնաբանի հրաժարականի տեքստը: Այն հրապարակվել է, բոլորը կարդացել ու ծանոթացել են, գնահատականներ տվել են: Եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել հրաժարականի տեքստը, դա կանեմ: Այս մասին Factor.am-ի եթերում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը նշեց, որ գիտակցված է հայտարարությունն արել, բոլոր քայլերն է գիտակցված անում՝ զերծ մնալով մեկնաբանել հրաժարականի տեքստը.«Ես կարևոր բան եմ ուզում ասել: Կոչ եմ անում բոլորին պղտոր ջրում ձուկ չորսալ, պետք չի ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ: ԱԱԾ տնօրեն եղած ընթացքում ես իմ աշխատանքը պատվով եմ կատարել, մեծ պատասխանատվության, դրական արդյունքներն ակնհայտ են եղել բոլորի համար: Այն հեղինակությունն ու վարկանիշը, որը ձեռք է բերել ԱԱԾ-ն, ինձ համար ամենակարևոր ու մնայուն արժեքն է, որն անհրաժեշտ է մեր պետությանը: Ես կարծում եմ, որ այդ գործում մեծ հաջողություն եմ ունեցել:

Նախկիններին, որոնց կողմից խանդավառություն եմ նկատում, ուզում եմ ասել՝ որ մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք ոնց են ու ոնց կշարունակենք»:

Նույն շարքից