Հասարակություն 

Վանեցյանն այն մասին, թե ով է գրել հրաժարականի տեքստն ու ում հետ է խոսել հրաժարականից առաջ

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ հրաժարականի տեքստը գրվել է իմ կողմից և խմբագրվել է իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից: Մենք միասին աշխատանք ենք կատարել այդ տեքստի վրա: Ուղղակի միամտություն եմ համարում, որ կարող են ինձ կապել կոռումպացվածների հետ: Որևէ մեկը հանկարծ թող չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև նա ինձ համար մարդ է, ով դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև: Կլինի քննություն, ինչը պատասխանը կտա՝ արդյո՞ք Միքայել Մինասյանը պետք է կանգնի օրենքի առջև, թե` ոչ: Այս մասին Factor.am-ի եթերում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ մեկնաբանելով վարչապետի խոսնակի երեկվա հայտարարությունը:

Վանեցյանը նշեց, որ Փաշինյանի հետ ունեցել է շատ լավ հարաբերություններ. «Մենք շատ լավ աշխատել ենք: Չէի ցանկանա այլ մանրամասներ ասել»:

ԱԱԾ նախկին տնօրենը նաև հայտնեց, որ իր հրաժարականի մասին խոսել է միայն կնոջ, երեխաների, ծնողների հետ. «Դրանից հետո կայացրել եմ որոշումը: Որոշումս շատ հստակ էր ու մտածված»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից