Հայաստան Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանը չբացառեց, որ կարող է մտնել քաղաքականություն` հայտնելով, թե ինչով է զբաղվելու հիմա

analitik.am

Այսօր` սեպտեմբերի 17-ին, Արթուր Վանեցյանը Factor.am-ի եթերում առաջին անգամ խոսել է լրագրողների հետ իր պաշտոնանկությունից հետո:

Հարցին, թե ինքը քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունի, թե՝ ոչ, Վանեցյանն ասել է, որ հրաժարականի մասին որոշում կայացնելիս չի խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ. «Իմ հրաժարականի մասին խոսել եմ միայն կնոջս, երեխաներիս, ծնողներիս հետ: Դրանից հետո կայացրել եմ որոշումը: Որոշումս շատ հստակ էր ու մտածված: Քաղաքականություն մտնելու հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անի: Այս պահին կենտրոնանալու եմ ֆուտբոլի զարգացման վրա: Հոկտեմբերին մենք ունենք երկու վճռորոշ խաղ: Այդ խաղերում հաջողության դեպքում մեր հավաքականն առաջին անգամ կարող է հայտնվել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Ամենակարևորը դա է: Կանցնի ժամանակն ու քաղաքականության մասով որոշումը կկայացնեմ: Որևէ բան բացառել պետք չէ»:

Նույն շարքից