Հասարակություն 

Վանեցյանն այն մասին, թե ում է տեսնում ԱԱԾ տնօրենի պաշտոնում

analitik.am

Հրաժարականիս տեքստի վերաբերյալ առաջացած հարցերի մասով մեկնաբանությունները կլինեն ըստ անհրաժեշտության: Այս պահին ես անհրաժեշտ չեմ համարում մեկնաբանություններ տալ: Այս մասին Factor.am-ի եթերում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արթուր Վանեցյանը՝ հորդորելով պղտոր ջրում ձուկ չորսալ. «Ես կայացած մարդ եմ, կայացած գործիչ, ինքս որոշում կկայացնեմ, թե ինչ պետք է անեմ»:

Հարցին, թե ում է տեսնում ինքն ԱԱԾ տնօրենի պաշտոնում, Վանեցյանն ասաց, որ դա պետք է որոշի Փաշինյանը. «Դա մեր երկրի առանցքային պաշտոններից մեկն է, որը պատասխանատու է երկրի արտաքին և ներքին անվտանգության համար: Ով էլ լինի ԱԱԾ տնօրեն, նրան հաջողություն եմ մաղթում այդ դժվար աշխատանքում: Եթե իմ օգնությունն անհրաժեշտ լինի, ես կօգնեմ»:

Վանեցյանը դիմեց նաև նրանց, ովքեր ափսոսում են իր հրաժարականի համար. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց կարծիքների համար: Ես այս 1,5 տարվա ընթացքում և առհասարակ միշտ գործել եմ խղճով, արել եմ այնպես որ երբեք չամաչեմ քայլել Երևանի փողոցներում: Ես միշտ գլուխս բարձր եմ քայլել ու այդպես էլ շարունակելու եմ անել»:

«Ես իմ հայտարարության վերջում ասել եմ, որ «Պատիվ ունեմ»: Պատիվ ունեմ, ծառայել եմ ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետութանն ու ողջ ժողովրդին»,-ամփոփեց Վանեցյանը:

Նույն շարքից