Հասարակություն 

Գաբունիան այն մասին, թե ինչու է հայհոյանքներ հնչեցրել Պուտինի հասցեին

analitik.am

Վրաց լրագրող Գեորգի Գաբունիան պատմել է, թե ինչու է վիրավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում: Նա իր կարծիքը հայտնել է «Mtavari Arkhi» հեռուստաընկերության եթերում, փոխանցում է Լենտան:

Գաբունիան նշել է, որ Ռուսաստանի նախագահին համարում է «Վրաստանի թշնամի» և «չի ցանկանում վախկոտ լինել»․ «Ես չեմ ներելու այն, որ Ռուսաստանը դարեր շարունակ ոչնչացրել է իմ երկիրը, և մեր ներկայիս իշխանություններն օգնում են դրան»,-ասել է նա։

Բացի դրանից, լրագրողը մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը վախկոտության մեջ: Նրա խոսքով, այդ ուժն աջակցում է «զավթիչներին»: Լրագրողը կոչ է անում նույնն անել երկրի մնացած քաղաքացիներին:

Նա կարծում է, որ «Ռուսաստանի հետ բանակցությունները ոչինչ չեն տալիս», և որ «Ռուսաստանը դարեր շարունակ կռվել է եկեղեցու դեմ»:

Հաղորդավարը հավելել է, որ ամաչում է մի երկրի համար, որտեղ ապրում է և որի սահմանները հաճախ փոխվում են:

Գաբունիան ասել է նաև, որ Վրաստանը չի պաշտպանում նրան, և չի զարմանա, եթե նրան հանձնեն Մոսկվային․ «Թող Պուտինն իմանա, որ մենք Ռուսաստան չենք լինի, որ «Վրացական երազանքն» ամբողջ Վրաստանը չէ: Ես ուզում եմ ազատ լինել»,-եզրափակել է իր խոսքը Գաբունիան։

Նույն շարքից