Հասարակություն Միջազգային 

Ռուսաստանի հատուկ նշանակության զորքերի նախկին կապիտանը մատնահարդար է դարձել

analitik.am

Կրասնոդարի հատուկ նշանակության զորքերի նախկին կապիտանը դարձել է մատնահարդար: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:

37-ամյա Դմիտրի Բրատչիկովը պատմել է, որ 2003 թվականին ավարտել է Նովոսիբիրսկի ռազմական հանրակրթական դպրոցը և անցել զինվորական ծառայության Չեչնիայում: Ավելի ուշ տեղափոխվել է ծառայելու Կրասնոդարի երկրամասում և դարձել է հատուկ ջոկատայինների ղեկավար: Թոշակի անցնելուց առաջ նա մի քանի տարի աշխատել է շտաբում:

9 տարի առաջ Բրատչիկովը որոշել է ուսումնասիրել «կանացի մասնագիտություն», հաղթահարել հպարտությունը և դառնալ մատնահարդար: Նա հաճախել է դասընթացների և ստացել երկու դիպլոմ:

Ըստ նրա, երբ նոր էր սկսել հաճախորդները վախենում էին հաճախել իր մոտ: Սակայն ժամանակի ընթացքում Բրատչիկովը ձեռք է բերել բազմաթիվ այցելուներ: Նախկին հատուկ նշանակության զորքերի կապիտանը պնդում է, որ այդ աշխատանքը բավականին բարդ է․ «Սկզբում ամեն ինչ շատ պարզ էր թվում, իսկ դուք փորձեք ժամերով նստել ու աշխատել եղունգների վրա»:

Այժմ, բացի մատնահարդար աշխատելուց, տղամարդը զբաղվում է հոգեբանությամբ: Նա խորհուրդ է տալիս մարդկանց և օգնում պայքարել վախերի ու բացասական հույզերի դեմ:

Նույն շարքից