Հասարակություն Միջազգային 

Նախագահը չի կարող արձագանքել և չի կարող ազդել դատարանի որոշման վրա․ Բարձր հնչեղություն ունեցած քրեական գործերի վերաբերյալ Պուտինի դիրքորոշման մասին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զեկույցներ է ստանում հնչեղություն ստացած բոլոր գործերի մասին, այդ թվում դերասան Պավել Ուստինովի գործի հետ կապված, ասել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՏԱՍՍ-ին։

«Նախագահը չի կարող արձագանքել և չի կարող ազդել դատարանի որոշման վրա, դա անհնար է: Կա դատարանի վճիռ, և կան օրինական իրավունքներ այդ վճիռը բողոքարկելու համար»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պետության ղեկավարը կարող է արձագանքել հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերին։

Նախօրեին, Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Պավել Ուստինովի դատավճիռը, որը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման՝ օգոստոսի 3-ին Մոսկվայում չարտոնված հանրահավաքի ընթացքում ոստիկանության դեմ բռնություն գործադրելու հետ կապված՝ կասկածանք է հայտնել, թե մեկ հատուկ դեպքը կարող է խաթարել ռուսաստանցիների վստահությունը Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի նկատմամբ։

Նույն շարքից