Հասարակություն 

Մենք դա թույլ չենք տալու. Ռոբերտ Քոչարյանի ելույթը` դատարանում

analitik.am

Ոչ փախնելու եմ, ոչ խանգարելու եմ քննությանը, ես այստեղ եմ ապացուցելու համար: Այստեղ նստած բոլոր մարդիկ վերջում արդարացվելու են: Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` նկատի ունենալով Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին, Արմեն Գևորգյանին. «Այս մարդկանց ուսերի վրա է կառուցվել մեր պետականությունը, բանակը, հաղթանակը: Եթե այսօր պատրաստ ենք այս ամեն ինչի վրա խաչ քաշել, եթե որոշ մարդիկ պատրաստ են դա անել, մենք դա թույլ չենք տալու»:

Դատարանը քննում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց, որ 180 ոստիկան է տուժած ճանաչվել. «Նրանք այստեղ չեն, որովհետև այս մթնոլորտը թույլ չի տալիս, որ գան ու իրենց խոսքն ասեն: Մի քանի տասնյակ ոստիկան ոտքերին բեկորային վիրավորում են ստացել, տասնյակները՝ այրվածքներ»:

Ինչ վերաբերում է նիստերի դահլիճում նստած Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդներին, Քոչարյանն ասաց, որ տվյալ դեպքում ոչ թե տուժողներն են ուղղորդում փաստաբաններին, այլ փաստաբաններն են ուղղորդում տուժողներին. «Փաստաբանները քաղաքականացված են, խոսում են, հեղափոխության, նոր Հայաստանի մասին: Նոր է, հին է, չգիտեմ, բայց օրենքները, Սահմանադրությունը նույնն է: Չի կարելի ռեզինի նման քաշել սահմանադրությունը և համապատասխանեցնել, այսպես կոչված, հեղափոխության նպատակներին, ապա մենք ուղղակի սպանում ենք արդարադատությունը»:

Նույն շարքից