Հասարակություն 

Սեյրան Օհանյանը փախնող լիներ, ոտքը չէր կորցնի, իսկ Խաչատուրովը Մոսկվայից չէր գա. Ռոբերտ Քոչարյան

analitik.am

Խաչատուրովը Մոսկվայում էր, ՀԱՊԿ-ում, կարող էր չգալ, ինչու է եկել, որովհետև մարտական գեներալ է: Որևէ մեկի մոտքով կարո՞ղ է անցնել, որ Սեյրան Օհանյանը կարող է փախնել երկրից: Փախնող լիներ, ոտքը չէր կորցնի: Ամբողջ կենսագրությամբ նրանք ապացուցել են, որ այդպիսին չեն: Դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Դատարանը քննում է երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Երկրորդ նախագահի խոսքերով, իրենց տեսակի մարդիկ փախնողը չեն. «Այս տեսակի մարդկանց շնորհիվ է երկիրը կայացել, այն բանակը, որով բոլորը հպարտանում են, իրենք են կառուցել»:

Նույն շարքից