Հասարակություն 

Օդում կախված լուրերի համաձայն, Ամուլսարի հանքի նայողն Արմեն Սարգսյանն է. Գուրգեն Եղիազարյան

analitik.am

Օդում կախված լուրերի համաձայն, Ամուլսարի հանքի նայողն Արմեն Սարգսյանն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, ում խոսքերով, եթե նման բան չկա, Արմեն Սարգսյանը պետք է հերքի դա, հերքի Հրանտ Բագրատյանի ասածները:

«Ասուլիսի ժամանակ վարպետին (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) հարց տվեցին Ամուլսարի մասին, թե ովքեր են հանքի տերերը: Այսօր աշխարհում արդարության ամենաառաջին պաշտպանը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին), հարցին պատասխանելիս, իրենից անկախ բան դուրս տվեց: Նա ասաց, որ սեփականատերերը շատ են, բայց անընդհատ փոխվում են: Լսի, դու ամնիզիա հո չունե՞ս լրջագույն: Եթե գնանք մտնենք Ենոքավանի առաջին դասարան, կասեն, թե ով է սեփականատերը»,-ասել է Եղիազարյանը:

ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալը պնդում է, որ հենց այսօր պետք է պարզել` որքանով է հանքը վտանգավոր, ոչ թե այն ժամանակը, երբ բանը բանից կանցնի. «Էտ երբվանից ես փաստաբան դարձել: Կարող ա մեջը մի բան կա, եթե կա, «ժող ջանին» ասա թող իմանան: Ասա, որ սենց բան էր քեզ պետք, դրա համար փաստաբանի ես վերածվել: Եթե դու ասում ես, որ ամեն վայրկյան սեփականատերը կարող է փոխվել, ո՞ւմից ենք ինչ պահանջելու: Մարդիկ քեզ մարդավարի բացատրել են, որ Հայաստանի խմելու ջրի 25 տոկոսն այնտեղ է»:

Եղիազարյանի խոսքերով, Ամուլսարի հարցում որևէ փաստաբան իրեն այնպես չի պահում, ինչպես Փաշինյանը. «Էտ ի՞նչ է պատահել, Նիկոլ»:

Բանախոսը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները վարձել են որպես վարչապետ, նա իրավունք չունի իրեն տիրոջ նման պահել. «Քեզ հազար անգամ ասել եմ, որ գիտեմ քո կապերը: Հո ազգովի կրակը չենք ընկել ձեռքդ»:

Եղիազարյանը հիշատակեց Փաշինյանի խոսքերի մասին` պատերազմի վերաբերյալ. «Խաղաղությունից խոսիր: Բանակում ծառայած էլ չես, գերագույն գլխավոր հրամանատար»:

ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի խոսքերով, այսօր մարդիկ սառնարանը բացում են ու տեսնում, թե ինչպես է մուկը սովից իրեն կախել, իսկ կախել է, քանի որ զենք չունի գնդակահարվելու համար:

 

Նույն շարքից