Քաղաքականություն 

Նիկո՛լ, եթե Արթուրը բերանը բացեց, ճանճի պես կորած ես. Գուրգեն Եղիազարյան

analitik.am

Մի շատ նամուսով տղա թողեց ու դուրս եկավ, ասաց՝ գնում է տուն վատ է զգում, որ մասնակցել է սրանց մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին՝ հավելելով, որ Վանեցյանն իր հրաժարականի մեջ օգտագործել է «Կանգ առ»-ը՝ Նիկոլ Փաշինյանին ասելով․ «Հերիք է, ինչ անում ես պետության դեմ ես անում»։

Եղիազարյանը նշեց, որ Վանեցյանի հրաժարականի մեջ նշված «Կանգ առ»-ը վերաբերում էր կոնկրետ Նիկոլ Փաշինյանին․ «Նիկոլ, էս տղեն որ բերանը բացեց ճանճի պես կորած ես։ Նա նրբություններ գիտի քո մասին, նրա ասածը կլինի փաստաթղթերով, ու կկորես՝ առանց այդ էլ ժողովրդի համակրանքն արդեն էլ չես վայելում»։

Եղիազարյանը խորհուրդ տվեց Նիկոլ Փաշինյանին ԱԱԾ տնօրեն նշանակել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին․ «Արարատի մարզպետը լավագույն տարբերակն է, քանի որ մեկ ուրիշը միանգամից գլխի է ընկնելու, թե ինչ ես անում»։

Բանախոսի խոսքերով, ԱԱԾ-ի համար, ՀՀ-ի համար պետք է մտածել մուտքեր, որպեսզի ԱԱԾ-ի սպաներն արժանապատիվ աշխատավարձ ստանան․ «Այդ մուտքերի մասին չեմ ուզում բարձրաձայն ասել, բայց այդ մուտքերը կան»։

Նույն շարքից