Հասարակություն 

Ավտովթար` Աբովյան քաղաքում. կան տուժածներ

analitik.am

Սեպտեմբերի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «ՎԱԶ-2104» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշների ավտոմեքենաները: «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վարորդները հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նույն շարքից