Քաղաքականություն 

Բաց ես թողելու Ռոբերտ Քոչարյանին, չես կարողանալու պահել․ Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Բաց ես թողելու Ռոբերտ Քոչարյանին, չես կարողանալու պահել, դա քեզ ես եմ ասում։ Որովհետև հետո արդեն նոր եկող իշխանությունը լրջագույնս կանդրադառնա այս ամեն ինչին։ Եվ այն բոլոր մարդիկ, ովքեր աշխատում են այս գործում կհասկանան, թե ինչ են արել և ներողություն կխնդրեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։

Բանախոսի խոսքերով Նիկոլ Փաշինյանն ամեն տեղ ցուցումներ է տալիս, իսկ հետո ասում է, որ ոչ մի բանի հետ կապ չունի․ «Հիմա արդեն գործընթացներ են սկսվում ՍԴ-ի դեմ։ Մարդիկ գտել ուղարկել են, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս պետք է գա։ Եվ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալու Նիկո՛լ, որ քո այդ սրտի ճրագում մի քիչ տրաքի»։

Նույն շարքից