Հասարակություն 

Ռանչպար գյուղում այրվում է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մեկուսացվել է

analitik.am

Սեպտեմբերի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 10 հա խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից